Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               

«Թանկացումների պատճառով «կմեռնեն» շատ արտադրություններ»

«Թանկացումների պատճառով «կմեռնեն» շատ արտադրություններ»
15.07.2013 | 17:21

«Առաջիկա օրերին Հայաստանում տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա 50 տոկոսով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կանխատեսում արեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն ՊՈՂՈՍՅԱՆԸ : Ըստ Պողոսյանի, ամենավտանգավորն այն է որ թանկացումների պատճառով հասարակությունից բացի, տուժելու է նաև սննդի և մի շարք այլ արտադրություններ, գործարաններ: «Կմեռնի, օրինակ, ցեմենտի արտադրությունն ու հետևաբար շինինդուստրիան»,-մտավախություն հայտնեց նա`ընդգծելով, որ աղետալի հետևանքներն անխուսափելի են, քանի որ թանկացումները մեծ հարված են հասցնում ժողովրդին:

Անդրադառնալով գազի և էլեկտրաէներգիայի թանկացումներին, Ա.Պողոսյանը նշեց, որ դրանց սակագները անհամաչափ են «Եթե գազի թանկացումը չակերտավոր ասած`լավ կամ վատ ընդունվեց, ապա էլկտրաէներգիայի սակագինն անհամաչափ է բարձրացել, և այստեղ չկա ոչ տրամաբանություն և ոչ էլ տնտեսական հիմնավորումներ»,-մանրամասնեց սպառողների միության նախագահը`հավելելով, որ միշտ էլ թանկացումների ալիքը բնակչության կենսամակարդակի վրա խոր հետք է թողնում: Այնուամնայնիվ բանախոսը համոզված է, որ պայքարել ստեղծված իրավիճակի դեմ`անիմաստ է.«Գնացքը գնացել է ու թանկացումներ դեմ պայքարելն արդեն անիմաստ է: Ու դեռ հայտնի չէ` ինչքան կշարունակվեն այս թանկացումները»: Պարոն Պողոսյանը կարծում է, որ ամեն ինչ այլ կերպ կլիներ և հանարվոր է` շատ ավելի լավ, եթե մեր տնտեսությունը կախված չլիներ ընդամենը մեկ գազատարից և մեկ նավթատարից:Իսկ այսօր մենք այլընտրանք չունենք և ստիպված ենք համակերպվել եղածի հետ:

«Բոլոր երկրներում գները բարձրանում են, սակայն եկամուտների բարձրացումը համահունչ է կատարվող թանկացումներին»,-արձանագրեց բանախոսը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ